Հանձնարարվել է մանրակրկիտ ուսումնասիրել սոցիալական ծառայություններ ներկայացված բոլոր դիմումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 3, 2012 15:02

“Սոցիալական ծառայություններ դիմող մեր բնակիչների կողմից ներկայացված որևէ դիմում անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները:”,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` ոլորտի պատասխանատուներին հանձնարարելով այս հարցում լինել խիստ հետևողական: Սոցիալական ծառայություններում լիարժեք ու կանոնակարգված աշխատանք ապահովելու նպատակով քաղաքապետը հորդորել է մանրակրկիտ ուսումնասիրել ներկայացված բոլոր դիմումները:

Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վարչական շրջանների ղեկավարների և վարչության համատեղ աշխատանքի արդյունքներից, շեշտելով, որ իրավիճակն այսօր մայրաքաղաքում արմատապես փոխվել է: Քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական և շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը:

Մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող ընկերությունները պարտավոր են պահպանել անհրաժետ նորմերն ու շինհրապարկներից դուրս եկող բեռնատար մեքենաների պահանջվող մաքրության ապահովումը: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված չափորոշիչների պահպանման պարտավորության ապահովմանը:

Սեպտեմբերից դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասերի վերսկսման հետ կապված մայրաքաղաքում կանոնակարգված երթևեկություն ապահովելու նպատակով, հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ և կանգառներում բացառել կուտակումները:

<>, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի կողմից խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրվել
նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման և որակի ապահովման ուղղությամբ մշտական հսկողություն սահմանելու նպատակով:

Զեկուցվել է, որ բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում հայտարարությունների և բազմաթիվ այլ պաստառների զետեղումը բացառելու նպատակով, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի որոշակի հատվածներում արդեն տեղադրվել է հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների առաջին խմբաքանակը:

Մայրաքաղաքի շինբարեկարգման գծով տարեկան ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ` ընթացքի մեջ է նաև մայրաքաղաքի փողոցների մաշված բետոնային և բազալտե եզրաքարերը նորերով փոխարինելու գործընթացը:

Անդրադառնալով քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին, զեկուցվել է, որ նախատեսված 1083 շքամուտքերից արդեն վերանորոգվել են 986-ը: Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով պարբերաբար կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:

Խորհրդակցության ընթացքում համապատասխան կառույցներին հանձնարարվել է նաև ուժեղացնել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում կրծողների դեմ պայքարը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 647 անգամ:
Print Friendly

Leave a Reply