Բագրատյանը փոշմանել է. դիվանագիտական հարաբերությունների կասեցումը միանգամայն ճիշտ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2012 14:25

Շարունակվում են Հունգարիայի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին սեփական երկրի իշխանուիթյուններին արտահանձնման կապակցությամբ բուռն քննարկումները: Այս հարցի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամը իր կարծիքը հայտնեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա ասաց, որ չնայած ինքը ավելի վաղ ասել էր, որ չպետք է դադարեցվեին հարաբերությունները Հունգարիայի հետ, սակայն այժմ կարծիքը փոխել է:  Ըստ նրա` հիմա ամենաճիշտ որոշումը հենց բանակցություններից հրաժարվելն է և հայտարարելը, որ մինչև Սաֆարովը հետ չվերադառնա Հունգարիա, բանակցությունները չեն վերականգնվի:

“Դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը բարոյական հաղթանակ է մեզ համար, միայն թե, վախենամ, որ Հայաստանի  ղեկավարությունը դա արել է Եվրոպայի ճնշման տակ: Դա ամենաանմեղ, ամենահետևանք բանն էր: Սակայն, մինչև Սաֆարովին հետ չհանձնեն, Ղարաբաղյան հարցի շուրջ որևէ բանակցություն չպետք է լինի”,-կարծում է Բագրատյանը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1157 անգամ:
Print Friendly

Leave a Reply