Հունգարիայում “սերժականները” միաձայն ընտրել են “Լևոն Տեր-Պետրոսյանին”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 14:04

Հունգարիայի սխալն այն չէր, որ նա ծախվել է Ադրբեջանին, այլ այն, որ նա վստահել է Ադրբեջանին` չիմանալով, որ վերջինս կարող է խաբել և չկատարարել իր երաշխիքները: Այս կարծիքն այսօր հայտնեց հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմունդը:

“Հունգարիան չուներ Ադրբեջանի հետ այն դիվանագիտական խաբկանքների փորձը, ինչ ունի Հայաստանը այս տարիների ընթացքում”,- այսպես փորձեց արդարացնել իր երկրի իշխանությունների քայլը հունգարացի բանախոսը:

Նա նաև սխալ համարեց հայկական մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Հունգարիայում պանթուրքիզմ է տարածված. “Հունգարիայում մի ընդդիմադիր կուսակցություն կա, որի անունը Յուբբի է, որը, ըստ երևույթին, կապեր ունի Ադրբեջանի հետ: Ադրբեջանը դեսպանատուն է բացել Հունգարիայում հատուկ Սաֆարովի գործի համար, և 2004 թվականից մինչև հիմա Ադրբեջանի դեսպանատունը շարունակ քարոզչական գործունեություն է իրականացնում Հունգարիայում”:

Խոսելով Հունգարիայի իշխանությունների մասին` Բենեդեկ Ժիգմունդն ասաց, որ Հունգարիայի իշխանությունն, իհարկե, լեգիտիմ է, սակայն Հունգարիան 2002-2010 թվականներին ունեցել է այնպիսի մի կառավարություն, որը թալանել է ամբողջ Հունգարիան` հասցնելով երկրիը ներկա ճգնաժամին. “Հունգարիայում ևս կան “լևոնականներ” սերժականներ”, և 2010 թվականին, Հունգարիայի բոլոր “սերժականները” ընտրել են “Լևոն Տեր-Պետրոսյանին”: Այլընտրանք չկար, և բոլորը կողմ էին իշխանափոխությանը”:

Շարունակելով իր խոսքը իր երկրի իշխանությունների մասին` հայագետ հունգարացին նշեց, որ այժմ արդեն կարելի է ասել, որ Հունգարիայի կառավարությունը մինչև հիմա լեգիտիմ է, բայց Հունգարիայի ժողովրդի մի մասը, բացի Սաֆարովի այս գործից, բողոքում է Հունգարիայի կառավարության դեմ նաև շատ այլ հարցերի առնչությամբ:

Վերջում Ժիգմունդը նորից հիշեցրեց, որ Հունգարիան հիմա ամբողջովին հայամետ է, և Հունգարիայում հայերն իրենց ամենասիրելի ազգն են դարձել:

Վահե Մակարյան

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply