Վաննեսա Պարադին Ջոնի Դեպից բաժանումից հետո նոր ընտրյալ ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 13:55

Դերասանուհու ու երգչուհու նոր ընտրյալը ֆրանսիացի միլիոնատեր Գայ-Դևիդ Գարբին է: Հուլիվուդյան մաչչոյի կինը շատ երկար չտխրեց  երկրպագուների տեսանկյունից անսպասելի բաժանման պատճառով:  39-ամյա երգչուհին նոր սեր է գտել ի դեմս հայրենակցի` միլիոնատեր, կահույք արտադրող Usinedeco ֆիրմայի տնօրեն Գարբիի:

Զույգը ծանոթացել է այս տարվա մայիսին, Լոս Անջելեսից Փարիզ թռիչքի ժամանակ, սակայն այն ժամանակ ընդամենը հեռախոսահամարներ էին փոխանցել:

Գարբին Պարադիին իսկույն էլ  հասկացնել էր տվել, որ նրա հանդեպ ռոմանտիկ զգացմունք է տածում ու մտածելու ժամանակ էր տվել:  Սակայն վերջին ամիսներին զույգն իսկապես մտերմացել է ու շատ ժամանակ է միասին անցկացնում: Պարադին նաև ասել է, որ Դեպն իր օրհնությունն է տվել այս նոր միությանը, և նրա տնօրինությանը թողել իրենց բնակարանը:

Երգչուհու մտերիմներն ասում են, որ Պարադին կրկին ժպտում է ու նոր երգեր ստեղծում:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply