Բենեդեկ Ժիգմունդը նորից հունգարացի է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 3, 2012 13:04

 Ես խոսում եմ իմ անունից ու հունգար ժողովրդի անունից, բայց ոչ հունգարական կառավարության անունից, և հայտարարում եմ, որ ամբողջ հունգար ժողովուրդը գտնվում է հայերի կողքին և դատապարտում է հունգարիայի կառավարության կայացրած այդ որոշում, այն է` հանձնել Սաֆարովին ադրբեջանական իշխանություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմունդը:
Ժիգմունդը, սակայն, փոշմանել է ուրբաթ օրն արած իր այն հայտարարության համար, թե ամաչում է, որ հունգարացի է. “Ես ուրբաթ օրը facebook-յան իմ ստատուսում գրել էի, որ ամաչում եմ այս պահին, որ հունգարացի եմ և ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից: Սակայն այն, ինչ սկսվեց Հունգարիայում Սաֆարովին արտահանձնումից հետո, որ ամբողջ հունգար ժողովուրդը ներողություն էր խնդրում տարբեր ֆորումներում և բողոքում էր իր կառավարության դեմ հօգուտ հայերի, ապա սա նշանակում է, որ հունգար ժողովուրդը բարոյական արժեքների տեր է, ուստի, այսքանից հետո ես կարող եմ ասել, որ նորից հպարտ եմ, որ հունգարացի եմ”:
Հունգարացի հայագետը նաև հիշեցրեց հայ-հունգարական հազարամյա բարեկամության մասին, և ասաց, որ եթե հիմա որոշ քաղաքական գործիչներ խայտառակ որոշումներ են կայացնում, ապա դա չի նշանակում, որ կարող է վերանալ Հայաստանի և Հունգարիայի մեջև առկա հազարամյա սերտ-բարեկամական քաղաքական և մշակութային կապը:
Ժիգմունդի խոսքով Հունգարիայում արդեն երկու բողոքի ակցիա է տեղի ունեցել, և երեքշաբթի օրը նույպես պատրաստվում են մեծ ցույց կազմակերպել, որին արդեն հազարավոր մարդիկ են ցանկություն հայտնել մասնկացելու:
Նա նաև հայտնեց, որ այս օրերին բազմաթիվ հունգարական թերթեր և ընդդամադիր կուսակցություններ հանդես են եկել դատապարտող հոդվածներով ու հայտարարություններով, և իրենց երկրի ընդդիմությունը ևս կիսում է հայերի վրդովվմունքը:
Բենեդիկտ Ժիգմունտը կարծում է, որ Հունգարիայի կառավարությունը կոպիտ սխալ է թույլ տվել և պետք է պաշտոնապես ներողություն խնդրի հայերից ու ամեն ինչ անի այս հարցը միջազգային ֆորումներում պատշաճ մակարդակով լուծելու համար:

Վահե Մակարյան

Դիտվել է 1423 անգամ:
Print Friendly

Leave a Reply