Ադրբեջանը խաբել և “քցել է” Հունգարիային` չվճարելով խոստացված 3 միլիարդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | September 3, 2012 13:31

Հունգարացի հայագետը համաձայն չէ  հայերի կողմից տարածած այն պնդումներին, թե Հունգարիան ծախվել է Ադրբեջանին. “Այն, որ գրված է հիմա Հունգարիայի հյուպատոսարանի դռան վրա, այդ հայտարարությունների մեծ մասը սուտ է, թե Հունգարիան ծախվել է, և Գուրգեն Մարգարյանի կյանքը ծախվել է”: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոuնգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմունդը:

Նրա դիտարկմամբ, սխալ է այն պատկերցումը, թե Ադրբեջանը ուղղակի փող է տվել Հունգարիային, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեն, այլ դա եղել է Հունգարիայում տիրող ներկա ճգնաժամի պատճառով, որ Հունգարիան նման գործարքի է գնացել. “Պետք է ասեմ, որ Հունգարիան հիմա գտնվում է ֆինանասական ճգնաժամի մեջ է, ու նաև ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամ կա հիմա Հունգարիայում, պետական պարտքերը հսկայական են: Ուստի Ադրբեջանը առաջարկել է 3 մլրդ դոլարով ծածկել Հունգարիայի պետական պարտքը, որի դիմաց պահանջել է արտահանձնել Սաֆարովին”:

Սակայն, Ժիգմունդի խոսքից պարզ դարձավ նաև, որ Ադրբեջանը խաբել և “քցել է” Հունգարիային, քանի որ նախ դեռ չի վճարել խոստացված 3 մլրդ դոլարը, բացի այդ, այն երաշխիքը, որ ներկայացրել է հունգարական կառավարությանը, որով խոստանում է, որ Սաֆարովն անպայման կկրի իր պատիժը սեփական երկրում, դա ևս չի իրականացրել:

Ժիգմունդն ասաց, որ Հունգարիան հիմա պետք է պայքարի միջազգային ատյաններում, որպեսզի Ադրբեջանը հետ վերադարձնի Սաֆարովին, իսկ թե որքանով է նա այդ հանգամանքը իրատեսական համարում, հունգարացի հայագետը դժվարացավ պատասխանել:

Նա իր խոսքում ամեն գնով փորձում էր պնդել, որ Հունգարիայի իշխանությունները չեն ծախվել, պարզապես դա եղել է կարիքներից դրված, և որ հունգար ժողովուրդը ամբողջ սրտով կանգնած է հայերի կողքին ու սատարում է Հայաստանին:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply