«Բրազուկան» նախապատվելի է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 3, 2012 13:05

2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը կկոչվի «Բրազուկա»։ Որոշումը կայացվել է քվեարկությամբ: Այդպես են կոչում կենսախինդ բրազիլացիներին:

Մեկ միլիոնից ավելի մարդ է մասնակցել քվեարկությանը և նրանց 70 տոկոսը նախպապատվությունը տվել է այդ անվանմանը:

Տարբերակներից են եղել նաև «Կառնավալեսկա»` կառնավալային աստղ, բրազիլական ջազի ոճ «Բոսա-նովա» անվանումները:

Դիտվել է 1563 անգամ:
Print Friendly

Leave a Reply