Ինդոնեզիայում ակտիվացել է Անակ-Կրակատաու հրաբուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 12:42

Ճավա և Սումատրա կղզիների միջև` Զոնդի նեղուցում, արթնացել է Անակ-Կրակատաու հրաբուխը (Կրակատաուի որդի):

«Սեպտեմբերի 2-ից Անակ Կրակատաուում հայտարարվել է  երրորդ աստիճանի վտանգի նախազգուշացում (4-ից)»,- հայտնել է Ինդոնեզիայի   հրաբխագիտության ու երկրաբանական ռիսկերի կենտրոնի ղեկավար Սուրոնոն այն բանից հետո, երբ  հրե լեռան մոխիրը հասավ Սումատրայի ամենահարավային Լամպունգ նահանգ:

«Բանդդար Լամպունգն ու դրա շրջական ծածկված են մոխրով: Դեռևս մոխրաշերտն այնքան էլ հաստ չէ, սակայն  մեծ քանակությունը մթնոլորտում ստեղծում է տեսողության խնդիրներ ու շատ բնակիչներ պարզապես որոշել են դուրս չգալ»,- հայտարարել են տեղաբնակները:

«Դիտակետից հստակ երևում է, որ երեկոյան ժայթքած հրաբուխը մինչ ներկա դրությունը արտաժայթքում է 200-300 մ բարձրությամբ շիկացած լավա»,- ասում է կենտրոնի դիտորդը:
Կենտրոնից խնդրում են ձկնորսներին ու զբոսաշրջիկներին մեկ կմ-ից շատ չմոտենալ հրաբխին:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply