Թուրքիա. 9 զինվորական և ոստիկան է զոհվել ՔԲԿ մարտիկների հետ ընդհարման ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 12:52

Քրդական բանվորական կուսակցության մարտիկների հետ  դաժան ընդհարման հետևանքով  երկուշաբթի օրը Թուրքիայում զոհվել են 9 զինվորական և ոստիկան: Եվս ութ մարդ անվտանգության ծառայություններից վիրավոր է: Մարտը ընթանում էր հարավ -արևելյան Շիրնակ նահանգում` Սիրիայի և Իրաքի սահմանի մոտ:

1984թ.-ից ՔԲԿ համարվում է ահաբեկչական կազմակերպությաւն և զինված պայքար է  մղում էթնիկ քուրդ բնակչության ինքնավարության  համար, որոնք հիմնականում ապրում են արևելյան Թուրքիայի դժվարանցանելի լեռնային շրջաններում: Ահաբեկչությունների և դիվերսիաների արդյունքում տարբեր գնահատականներով զոհվել է  ավելի քան  45 հազար մարդ, նշում է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply