Հայաստանի շախմատիստները չարդարացրին սպասելիքները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | սեպտեմբերի 3, 2012 12:13

Հայաստանի շախմատիստներն անմասն մնացին խաղարկված պարգևներից  Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ավարտված լաշխարհի նախկին չեմպիոն  Միխայիլ Բոտվիննիկի շախմատի ավանդական հուշամրցաշարում: Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը և Զավեն Անդրիասյանը,  9 հնարավորից վաստակելով 6,5-ական միավորով, հայտնվել են 9-20-րդ տեղերը զբաղեցնողների խմբում, իսկ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով  21-42-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Ութ շախմատիստներ վաստակել են  7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշերով հուշամրցաշարի հաղթող  դարձավ ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն:

Դիտվել է 2164 անգամ:

Leave a Reply