Օլիմպիական խաղերի չեմպիոն Արսեն Գալստյանը` նոր կոչման հավակնորդ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 3, 2012 12:04

«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի չեմպիոն, միջին քաշային կարգի ձյուդոյիստ, կրասնոդարցի Արսեն Գալստյանն  ու ռուսաստանցի ևս 9 մարզիկներ,  հավակնում են  օլիմպիական խաղերին մասնակցած Ռուսաստանի լավագույն մարզիկի կոչմանը: Սեպտեմբերի  3-ին  տեղի կունենա  «Ոսկե պատվանդան»  մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքով Էլ  Ռուսաստանի  մարզասերները կորոշեն իրենց երկրի լավագույն օլիմպիականին:

Մեր հայրենակից Արսեն Գալստյանը Լոնդոնում օլիմպիական ոսկե մեդալ նվաճած  ռուսաստանցի առաջին  մարզիկն էր, ավելին` նա նաև դարձավ Ռուսաստանի  պատմության մեջ ձյուդոյի առաջին օլիմպիական խաղերի  չեմպիոնը: Հայ մարզիկին անձամբ շնորհավորել էր նաև Ռուսաստանի   նախագահ Վլադիմիր Պուտինը:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply