Բռնվել է ձախողված կողոպտիչը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 3, 2012 12:45
Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները Կոմիտասի պողոտայում գտնվող կիրակնօրյա շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել մի երիտասարդի:Պարզվել է, որ նա 1981 թ. ծնված Աշոտ Ս.-ն է, որը շուկայում փորձել էր հափշտակել մի տարեց կնոջ պարանոցի ոսկյա շղթան՝ խաչով, սակայն չէր հաջողվել:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1149 անգամ:





Facebook
Tweet This