Կմրցեն առաջատարները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 3, 2012 11:54
Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականն առաջատարների` Հայաստանի և Ռուսաստանի տղամարդկանց հավաքականների մրցամարտն է:
Հայասատանի հավաքականը վաստակած 10 թիմային միավորով այժմ զբաղեցնում Է 1-ին տեղը: Մեր հավաքականը լրացուցիչ չափանիշներով շրջանցել է նույնքան միավոր ունեցող Ռուսաստանի թիմին:
9-ական միավոր են վաստակել Ադրբեջանի և Խորվաթիայի թիմերը, որոնք մրցելու են իրար հետ: Եվս 17 երկրների ներկայացուցիչներ վաստակել են 8-ական միավոր:
Ինչ վերաբերում Է Հայաստանի կանանց շախմատի հավաքականին, ապա մեր մարզուհիները վաստակած 6 թիմային միավորով զբաղեցնում են 32-րդ տեղը: Մրցաշարի առաջատարն Է Ռուսաստանի թիմը՝ 10 միավորով, 2-3-րդ տեղերում են 9-ական միավոր վաստակած Չինաստանի և Սերբիայի հավաքականները:
6-րղ տուրում Հայաստանի շախմատիստուհիները խաղալու են Արգենտինայի հավաքականի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
