Ֆրանսահայերը բողոքի հզոր ցույց կանցկացնեն Փարիզում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2012 11:23

Հունգարիան, արտահանձնելով Ադրբեջանին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին շարունակում է խթանել պանթուրքական բացահայտ բնաջնջման և անպատժելիության քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d~Armenie-ն, այս մասին հայտարարել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

Ֆրանսահայերը սեպտեմբերի 6-ին Հունգարիայի դեսպանատան առաջ բողոքի հզոր ցույց են կազմակերպելու: Ֆրանսահայերը ևս մեկ անգամ կդատապարտեն Հունգարիայի որոշումը, ինչը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, հակասում է Եվրոպայի խորհրդի բոլոր արժեքներին ու մարտահրավեր է հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքին, ինչպես նաև կպահանջեն, որպեսզի Ռամիլ Սաֆարովը շարունակի կրել իր պատիժը միջազգային վերահսկողության ներքո:

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply