50 տարվա մեջ առաջին անգամ Եգիպտոսի հեռուստաեթերում կին հաղորդավար է հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 11:14

Եգիպտոսում  առաջին անգամ 50 տարվա մեջ, պետական հեռուստաալիքի եթերում հայտնվել է կին հաղորդավար` մահմեդական գլխաշորով:

Ինչպես հայտնում է Ֆաթմա Նաբիլը, մինչ այդ նրան 25 տարի արգելվել է  աշխատել պետալիքում:

Հոսնի Մուբարաքի ժամանակ, պետհեռուստատեսությունում աշխատող կանանց արգելվում էր կադրում հայտնվել: Սակայն  վերջինիս տապալումից և որոշ վերադասավորություններից հետո Տեղեկատվության  նախարարությում Նաբիլին թույլատրել են հայտնվել կադրում, սակայն մեկ պայմանով, որ նա մահմեդական գլխանոցով է լինելու:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply