Լողորդ Մայքլ Ֆելպսը կազինոյում շահել է 100 000 դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 9:59

Ամերիկյան հայտնի լողորդ,  18-անգամ օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսը Լաս Վեգասի կազինոներից մեկում պոկերում  շահել է հարյուր հազար դոլար:

Լոնդոնի Օլիմպիադայում ամերիկացին նվաճեց երկու ոսկե և երկու արծաթե մեդալներ, որից հետո հայտարարեց իր`  սպորտից դուրս գալու մասին: Վերջին խաղերը ներառյալ նա նվաճել է  18 ոսկյա, երկու արծաթե, երկու բրոնզե մեդալներ և դարձել  մեդալների քանակով բացարձակ ռեկորդակիր: Նախորդ ռեկորդակիրը` 18 մեդալ, պատկանում էր  Լարիսա Լատինինային:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply