Գործարարին սպանողներին փնտրում են տեսանյութով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 9:14

Մոսկվացի քննիչները ուսումնասիրում են տեսախցիկների գրառումները, որոնք հնարավոր է օգնեն բացահայտելու մարդասպանին:

«Տարվա եղանակները» առևտրի կենտրոնի մոտ քաշքշուկի ժամանակ զոհվել է հայաստանցի գործարարը: 32-ամյա Վահրամ Սանոսյանի սպանությունը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում: Հարբած խուլիգանները ծեծել են Սանոսյանին, ստացած  գանգուղեղային բաց վնասվածքով նրան տեղափոխել են հիվանդանոց: Մեկ շաբաթ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն փրկել չի հաջողվել, Սանոսյանը մահացել է օգոստոսի 21-ին, այդպես էլ գիտակցության չգալով:

Այդ օրը Վահրամն իր 3 զարմիկների ու դստեր հետ որոշել էր քաղաքով շրջել, ապա մտնել հիշյալ առևտրի կենտրոն` ընթրելու: Մեքենային կտրուկ հարվածից Վահրամն արգելակել է այն ու դուրս եկել: Խմած 3 տղամարդիկ  խելքը գլխին չեն կարողացել բացատրել, թե բանն ինչումն է, սակայն ծայրահեղ ագրեսիվ են տրամադրված եղել:

«Տեսանյութում երևում է, որ նրանք փորձել են ջարդել դիմապակին ու  դուրս քաշել երեխաներին: Վահրամը  փորձել է պաշտպանել նրանց, սկսել է հետ հրել մեքենայի վրա հարձակվողներին` ուշադրությունն իր կողմը գրավելով: Ծեծկռտուք է սկսվել:

Սանոսյանին գետին են տապալել ու սկսել ծեծել այնքան, մինչև որ նա գիտակցությունն է կորցրել: Իսկ հանցագործները մեքենա են նստել ու հեռացել: Այդ ամենը կատարվել է երեխաների աչքի առջև` 8-ամյա դստեր` Մարգոյի ու զարմիկների` Դավիթի, Դանիելի ու Արթուրի, որոնք մեքենայում էին: Երեխաներն էլ ոստիկանություն են կանչել ու փորձել օգնել»,-պատմել են իրավապահները:

10 օր անց Սանոսյանը մահացել է: Գործը փոխանցվել է հետաքննչական կոմիտե: Տեսախցիկների արձանագրած նյութի, ինչպես նաև 15-ամյա զարմիկի` Արթուրի ցուցմունքներով ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործներին:

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply