Ճանապարհատրանսպորտային պատահար Մալիշկա գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 3, 2012 9:45
Սեպտեմբերի 3-ին, ժամը 08.13-ին տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 19.00-ին Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ-2102” մակնիշի 56 ՏՏ 522 (վարորդ՝ 1952 թ. ծնված Աղվան Արղումանյան) և “ՎԱԶ-2107” մակնիշի 18ՏԼ188 պետհամարանիշերի (վարորդ՝ 1985 թ. ծնված Սերոբ Մովսիսիյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով “ՎԱԶ-2102” մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1953 թ. ծնված Արշալույս Արղումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Դիտվել է 1050 անգամ:





Facebook
Tweet This