Հայկական ֆուտբոլային թիմերի ձախորդ օրերը Կիպրոսում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 16, 2010 14:33

Այս  օրերին Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Ֆուտբոլի Հայաստանի  նախորդ առաջնության չեմպիոն  Երևանի «Փյունիկը» ու փոխչեմպիոն Աշտարակի «Միկան»  կրկին ստուգողական հանդիպումներում չափեցին իրենց ուժերը  և դարձյալ պարտվեցին:

Մեր չեմպիոնը 0:2 հաշվով զիջեց Սերբիայի 1-ին խմբի առաջնության մասնակից «Բանատ» թիմին: Իսկ փոխչեմպիոնը խոշոր`0:3 հաշվով պարտություն կրեց Կիևի «Դինամոյի» փոխարինող կազմի ֆուտբոլիստների հետ անցկացրած խաղում:

Հայկական երկու թիմերն  անհաջողության էին մատնվել նաև ստուգողական առաջին հանդիպումներում:

Ստուգողական հաջորդ խաղերը «Փյունիկը» և «Միկան»կանցկացնեն փետրվարի 18-ին:

Դիտվել է 1663 անգամ:
Print Friendly

Leave a Reply