Երևան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 3, 2012 8:24

Սեպտեմբերի 2-ին, ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան֊Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար

, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնության բրիգադ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ-2107” մակնիշի 07 dd 505 պ/հ (վարորդ` 1972 թ. ծնված Ս.Խաչատրյան) և “ԶԻԼ” մակնիշի 19 ԼՍ 474 պետհամարանիշերի (վարորդ՝ Ս. Մանուկյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալին քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply