Երևան֊Արմավիր ավտոճանապարհին իրար են բախվել հինգ ավտոմեքենա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 3, 2012 8:17

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան֊Արմավիր ավտոճանապարհի 23֊րդ կմ֊ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “ՊԱԶ” մակնիշի 1324ԼՊ/հ (վարորդ` 1961 թ. ծնված Կ. Ասատրյան), “ԲՆՎ” մակնիշի 33 vl 215 պ/հ (վարորդ` 1984 թ. ծնված Գ.Ավետիսյան), “ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ” մակնիշի 09ՕՏ083 պ/հ (վարորդ` 1974 թ. ծնված Հ. Օզմանյան), “ԲՄՎ” մակնիշի 11ՕՏ924 պ/հ (վարորդ` 1989 թ. ծնված Ա. Ավետիսյան) և “ՕՊԵԼ” մակնիշի 14ՕՍ 779 պետհամարանիշերի (վարորդ` 1980 թ. ծնված Մ. ՈՒսնունց) ավտոմեքենաները, ինչի հետևանքով, մինչ հրշեջ֊փրկարարների կանչի վայր հասնելը, “ԲՄՎ” մակնիշի 33 vl 215 պ/հ ավտոմեքենայի վարորդ Գ.Ավետիսյանը և  ուղևոր Հ. Մինասյանը (ծնվ.1995թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամոր քաղաքի հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Դիտվել է 1846 անգամ:
Print Friendly

Leave a Reply