Ռուսաստանի կողմից Սաֆարովի արտահանձնման եւ ներման վերաբերյալ արձագանքի բացակայությունը տոների հե՞տ է կապված

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 3, 2012 3:56

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հրավիրել է Մոսկվայում հավատարմագրված լրագրողներին եւ պարզաբանել դեսպանատան դիրքրոշումն ու գործողությունները` Ռամիլ Սաֆարովի ատահանձնման եւ ներման հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Նա նշել է, որ դեսպանատունն արդեն գործողությունների ծրագիր է մշակել, որի առաջնային խնդիրը պաշտոնատար անձանց եւ Ռուսաստանում հավատարմագրված այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին կատարվածի էության մասին տեղեկացնելն  ու համապատասխան արձագանք պահանջելն է:

Հարցին, թե ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Մոսկվայի արձագանքը Հունգարիայի եւ Ադրբեջանի մեիջեւ ամոթալի գործարքի հետ կապված, Եսայանը պատասխանել է. «Պետք է հաշվի առնել այն, որ իրադարձությունները զարգացել են հանգստյան օրերին, երբ Մոսկվայում նշում են Քաղաքի օրը, ինչպես նաեւ 1812թ. հաղթանակի 200-ամյակը: Կարծում եմ, լռությունը առայժմ միայն դրանով է պայմանավորված: Սակայն երկուշաբթի ես հանդիպում կունենամ ԱԳՆ-ում եւ, կարծում եմ, արձագանք կլինի»:

Դիվանագետը նաեւ նշեց, որ դեսպանատունը խորհրդատվություններ է անցակցնում եւ դիվանագիտական ողջ կորպուսի հետ աշխատելու մարտավարություն է մշակում: Բացի այդ, աշխատանքը շարուանկվում է ինչպես պաշտոնական անձանց, այնպես էլ հասարակության  հետ: Վերջին օրերին դեսպանատունը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել Ռուսաստանի ինչպես հայազգի, այնպես էլ ռուս քաղաքացիների կողմից:

Ներկայումս NEWS.am-ի թղթակիցները փորձում են կապ հաստատել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ, սակայն դեռ  չի հաջողվում:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply