Հունգարիայի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Ադրբեջանի դեսպանատանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | September 3, 2012 3:37

Հունգարիայի ԱԳՆ քարտուղարը կիրակի նոտա է հանձնել Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւին եւ հայտարարել, որ Հունգարիան դատապարտում է Ադրբեջանի գործողությունները` Ռամիլ Սաֆարովի ատահանձնման հետ կապված: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան, ներիր մեզ մեր վարչապետի համար» ընկերակցությունը, որն ստեղծվել է Հունգարիայի քաղաքացիների կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ մեկ օրվա ընթացքում արդեն 8000 կողմնակից ունի: Նշենք, որ այս տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել:

Ընկերակցությունը բողոք է հայտնում հունգարական իշխանությունների կողմից Սաֆարովի արտահանձնման հետ կապված, ով անմիջապես ներման արժանացավ Ադրբեջանում:

Նշենք, որ այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ:

Միաժամանակ, հունգարական առցանց «MNO» հրատարակությունը հրապարակել է Ադրբեջանի արդարադատության նախարարության 2012 թ-ի օգոստոսի 15-ի պաշտոնական փաստաթուղթը` ուղղված Հունգարիայի արդարադատության նախարարությանը, որում ադրբեջանական կողմը երաշխիքներ է տալիս կատարելու Ռամիլ Սաֆարովի փոխանցման բոլոր պայմանները, առ այն, որ նա իր պատիժը շարունակի կրել Ադրբեջանում, այդ թվում` ԱՀ Քրեական օրենսգրքի 57.3 հոդվածի համաձայն` պայմանական վաղաժամկետ արձակում միայն 25 տարի ազատազրկումից հետո:

Տվյալ փաստաթուղթը ներկայացված է որպես ապացույց` Հունգարիայի արդարադատության նախարարության կողմից ավելի վաղ տրված հայտարարության, որ ադրբեջանական կողմը փաստացիորեն մոլորեցրել է Հունգարիայի գործընկերոջը, խոստանալով, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժը հայրենիքում, իսկ պատժամիջոցը կարող է փոխվել միայն դատական կարգով: Սակայն, Սաֆարովի ազատ արձակման հրամանը ստորագրվեց նրա Բաքու վերադառնալու նույն օրը:

Այս սկանդալը Հունգարիայում էյկսնեյթ (էյկս-կացին) անվանումն է ստացել` Ուոթերգեյթի նմանությամբ:

NEWS.am

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply