Սաֆարովի արտահանձնումը վրդովմունքի հզոր ալիք է բարձրացրել ռումինահայ համայնքում և մամուլում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2012 2:58

Մարդասպան Սաֆարովին Ադրբեջան տարհանելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության քայլը խիստ վրդովեցրել է ռումինահայերին: Բացի իրավական եւ դիվանագիտական հարաբերությունների միջազգային նորմերի կոպիտ խախտումից, նրանք դա դիտում են որպես ապտակ երկրի հիմնադրի կարգավիճակ ունեցող հունգարահայերին եւ այն երեւելիների հիշատակին, ովքեր իրենց արյունով ու տաղանդով կռել են այդ երկի փառքը: Ռումինահայերն առանձնապես սրտին մոտ են ընդունում այդ վիրավորանքը, քանի որ պատմականորեն կապված են հարեւան հունգարահայերին եւ հաճախ կիսել են ճակատագրերը:

«Արմենպրեսի» թղթակիցը հայտնում է, որ Ռումինահայ համայնքի ղեկավարությունը շաբաթ եւ կիրակ իօրերին հրավիրեցին ժողովներ` լսելու Հայաստանի ղեկավարության ազգովի համախմբման եւ կատարվածի դեմ ակտիվորեն բողոքելու պատգամները եւ քննարկելու համար անելիքները: Որոշում կայացվեց, որ Ռումինահայոց միության եւ թեմի կողմից երկուշաբթի կտարածվի համատեղ հայտարարություն, իսկ Քաղաքապետարանի կողմից արտոնություն ստանալուց հետո` բողոքի ցույց կկազմակերպվի Բուխարեստում Հունգարիայի դեսպանատան դիմաց: ՌՀՄ հաղորդագրությունը, ինչպես նաեւ ռումինահայերի բողոքները կզետեղվեն համացանցում: ՌՀՄ-ն հրահանգներ է տվել իր մասնաճյուղերին ակտիվանալ տեղերում: Ռումինիայի Հունգարների միության ղեկավարները կապվել են ՌՀՄ նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի հետ եւ իրենց անհամաձայնությունը հայտնել Հունգարիայի կառավարության որոշման դեմ:

Օգոստոսի 31-ից սկսած ռումինական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցերը: Ռումինական ինտերնետային տեղեկատվական կայքերը (romanialibera.ro, adevarul.ro, agenda.ro, cotidianul.ro, gandul.info), ինչպես նաեւ մի շարք հեռուստաալիքներ (tvr, Antena3, rtv) ներկայացրել են ոճրագործ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, Հունգարիայում ընթացած դատավարության եւ Ադրբեջան վերադառնալուց հետո մարդասպանի մեծարման մասին տեղեկություն: Ներկայացված հոդվածները վերնագրված են. «Բուռն ցույցերԵրեւանում Հունգարիայի հուպատոսության առջեւ` այրելով Հունգարիայի դրոշը». «Հունգարացիները մարմնավաճառի պես վաճառել են իրենց պատիվն ու խիղճը ադրբեջանցիներին», «ՀՀ նախագահ. «Կասեցնում ենք դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ».Տես որն է պատճառը», «Երեւանում Հունգարիայի հյուպատոսության առջեւ հայերը այրել են Հունգարիայի դրոշը»:

Բուխարեստում գտնվող Հունգարիայի դեսպանատանն արտառոց ահազանգ է եղել: սեպտեմբերի 2-ին, ժամը 12:00-ի սահմաններում արտառոց դեպք գրանցվեց Բուխարեստում Հունգարիայի դեսպանությանը: Նախնական տվյալներով, երեխայի ձայնով մեկը զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել, որ Հունգարիայի դեսպանությունում ռումբ է

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply