Հայ դահուկավազորդուհին իր խոսքի տերն էր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 16, 2010 14:25

Վանկուվերում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներից առաջինը կարողությունները փորձեց Քրիստինե Խաչատրյանը: Դասական ոճով  10 կմ դահուկավազքում նա զբաղեցրեց 76-րդ  տեղը:

Մրցավայր ուղևորվելուց առաջ մարզուհին «Անկախ»-ի հետ զրույցում նշեց, որ հնարավորը կանի, որպեսզի մրցավազքը կիսատ չթողնի: Եվ նա իր խոսքի տերն էր:

Այս մրցաձևում ուժերն էր չափում 78 դահուկավազորդուհի,  և Հայաստանի ներկայացուցիչը վերջից երրորդ տեղում է :

Իսկ չեմպիոնուհի դարձավ Շվեդիայի ներկայացուցիչ Շառլոտա Կալան:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply