Արազ Օզբիլիսը հաղթանակ պարգևեց «Կուբանին»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 2, 2012 19:36
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսի թիմը` Կրասնոդարի «Կուբանը», մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին բացակայում էր դինամոյականների թիմի կազմում: Նրա թիմակից Կրիստիան Նոբոան առաջին խաղակեսում գրավեց հյուրերի դարպասը: 63-րդ րոպեին փոխարինան դուրս եկավ «Կուբանի» նորեկ Արազ Օզբիլիսը: 65-րդ րոպեին նրա թիմակից Արտյոմ Ֆիդլերը տուգանային հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Իսկ մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Օզբիլիսը:
Դա նրա խփած առաջինգնդակն է «Կուբանի» կազմում: Վերջինիս մարզազգեստը կրող Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Մարկոս Պիզելին, փոխարինվեց 72 րոպեին:
Տեխնիկական արդյունքներ
«Դինամո» – «Կուբան»՝ 1:2
Կրսիտիան Նոբոա, 54 – Արտյոմ Ֆիդլեր, 65, Արազ Օզբիլիս, 89






Facebook
Tweet This
Email This Post
