Առաջատարները միավորներ կորցրեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 2, 2012 19:17

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում առաջատարները միավորներ կորցրեցին:

Երևանի «Միկան» սեփական խաղադաշտում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Կապանի «Գանձասարի» հետ` 0:0: Այդուհանդերձ,«Միկան» 48 միավորով  գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գյումրիի «Շիրակն» ու Դիլիջանի «Իմպուլսը»  նույնպե ոչ- ոքի ավարտեցին խաղը` 1:1:

Գյումրիում կայացած հանդիպումում 23-րդ րոպեին հաշիվը բացեց  «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը: 74-րդ րոպեին Արթուր Բարսեղյանը խփեց «Իմպուլսի» պատասխան գնդակը:

«Շիրակը» 43 միավորով երկրորդ տեղում է: «Իմպուլսը» 36 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: «Գանձասարը» վաստակեց 30 միավոր և և հավասարվեց չորրորդ հորիզոնականը զբաղեցնող«Փյունիկին»:

Տեխնիկական արդյունքներ

«Միկա» – «Գանձասար»՝ 0:0

«Շիրակ» – «Իմպուլս»՝ 1:1

Հրայր Մկոյան, 23 – Արթուր Բարսեղյան, 74


Դիտվել է 4377 անգամ:
Print Friendly

Leave a Reply