Շնորհակալական նամակ Իրանի դեսպանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 2, 2012 9:02

-Ջերմորեն շնորհակալություն եմ հայտնում Թավրիզի երկրաշարժից տուժածներին Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության համար:

Նման իրավիճակներում ազնիվ բարեկամների վշտակցությունը մխիթարում է այդպիսի բնական աղետների զոհերի մերձավորներին:

Աստծուց հայցում եմ, որ նման ողբերգություն տեղի չունենա որևէ ժողովրդի հետ:

Սիրելի հայ ժողովուրդին մաղթում եմ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի հարգարժան կառավարությանը` փառք:

Մոհամմադ Ռեիսի

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան:

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply