Գոռ Վարդանյանը Ամերիկայում վթարի է ենթարկվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 2, 2012 8:58
Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden Point Prodaction-ի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը ընտանիքի հետ վթարի է ենթարկվել: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Docando ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը:
Նրա փոխանցմամբ` օգոստոսի 28-ին, ԱՄՆ-ի ժամանակով 22:00-ի սահմաններում, Լոս Անջելեսի Հոլիվուդ արվարձանի Los Feliz փողոցում` հանդիպակաց ընթացող մեքենան դուրս է եկել իր ուղեհատվածից ու բախվել է Գոռ Վարդանյանի ավտոմեքենային: Մեքենայում եղել են նաեւ Վարդանյանի կինը` երեք երեխաների հետ միասին:
Հայկ Վարդանյանը նշեց, որ նրանք ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել են հիվանդանոց: «Դեռ հետազոտություններ են անում, երեխաներից մեկի ձեռքն է ջարդվել, ընդհանուր առմամբ` վիճակը բավարար է»,- նշեց ֆեդերացիայի նախագահը:







Facebook
Tweet This
Email This Post
