Ֆլորիդայի ափերին թափվել են 22 կետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 2, 2012 8:07

Շաբաթ օրը ամերիկյան Ֆլորիդա նահանգի ափերին թափվեցին 22 կետեր: Ափի պահպանության ծառայությանը և անասնաբուժներին հաջողվել է փրկել միայն հինգին: Ֆլորիդայի ձկնորսության և վայրի բնության պաշտպանության   կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Կարլի Սիջելսոնը հաղորդել  է, որ փրկված կենդանիներին տարել են անասնաբուժական վերականգնողական կենտրոն: Գիտնականները հույս ունեն ուսումնասիրությունից հետո պարզել ինքնասպանության պատճառը:

 

Կարլի Սիջելսոնը ասում է, որ կետերը գցվել են նահանգի ատլանտիկ օվկիանոսի Ֆորտ –Պիրս քաղաքից  ոչ հեռու:  Նա նշել է, որ կետերի այս “գրինդա” տեսակը համարվում է ամենագիտակից արարածներից և սովորաբար գերադասում են մնալ օվկիանոսի խորքում:  Երկար տարիներ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչն է ստիպում նրանց գցվել ափ: Ըստ հիմնական վարկածի կենդանիներին դրդում են ինքնասպանության նրանց ուղեղը վարակած պարազիտները, որոնք ստիպում են շեղվել հիմնական կուրսից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Գրինդաները դելֆինանմանների ընտանիքի խոշորագույն ներկայացուցիչներից են և զիջում են միայն կասադկաներին: Նրանք հասնում են  8,5 մ երկարության, սև գույնի են, բացի վզի մոտ խարսխանման սպիտակ նշանից: Նրանց կշիռը մոտ մեկ տոննա է, սակայն հանդիպում են ավելի քան երկու տոննայանոց տեսակներ: “Նրանք շատ սոցիալական կենդանիներ են”, — նկատել է Սիջելսոնը: “Եթե նրանցից մեկը շեղվում է ճանապարհից, մյուսները մնում են նրա հետ և չեն լքում նրան”,- պարզաբանել է նա:

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply