Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրանցքից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 2, 2012 7:38

Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մալաթիա փողոցի թիվ 84 տանը հարակից ջրանցքը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եվ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ` 1986 թ. ծնված Արամ Քարամյանին:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply