ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը Արմենպրես գործակալության հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2012 22:11

 

Հարց:

Ինչպե՞ս կմեկնաբանեք պաշտոնական Բաքվի փորձերը արդարացնելու Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի հրամանագիրը Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիային համապատասխանությամբ:

Պատասխան:

Բաքվի փորձերը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը արդարացնելու Ստրասբուրգի կոնվենցիայի դրույթներով անհիմն են և նույնքան հրեշավոր, որքան ցմահ դատապատրված մարդասպանին ազատ արձակելն ու մեծարելը: Ադրբեջանի ղեկավարության այս աղաղակող արարքը հակասում է ոչ միայն Կոնվենցիայի հումանիստական նպատակներին, այլ նաև մարդու իրավունքների եվրոպական համակարգի ոգուն:

Դատապարտված են Ադրբեջանի ճիգերը ստվեր գցելու միջազգային իրավական նորմերի վրա և հարմարացնելու դրանք սեփական մարդատյաց, ռասիստատկան «արժեհամակարգին»: Դրանք միայն հավասարեցնում են նողկալի մարդասպանին նրան հերոսացնող Ադրբեջանի ղեկավարների հետ:

 

 

Դիտվել է 1808 անգամ:
Print Friendly

Leave a Reply