Տպավորիչ հաղթանակ Ստամբուլում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 1, 2012 21:37

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Ստամբուլում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Վասիլի Իվանչուկին: Ի վերջո, Հայաստանի  հավաքականը 2.5։1.5 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ: Հայաստանի հավաքականը վաստակած 10 միավորով Ռուսաստանի ընտրանու հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայաստան-Ուկրաինա մրցամարտում Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Ռուսլան Պոնոմարյովի հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաև Վլադիմիր Հակոբյանը և Անդրեյ Վոլոկիտինը, Գաբրիել Սարգսյանը և Պավել Էլյանովը:

Վաղը հանգստյան օր է, իսկ սեպտեմբերի 3-ին շախմատիստները կվերսկսեն պայքարը:

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply