Հայ երիտասարդները Հունգարիայի վարած քաղաքականությունը համարեցին պոռնկություն և այրեցին այդ երկրի պետական դրոշը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 1, 2012 19:56
Այսօր «Հայազն» միությունը եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունը բողոքի ցույց էր կազմակերպել Հայաստանում Հունգարիայի հյուպատոության և ՀՀ ԱԳ նախարարության շենքերի առջև:
Ակտիվիստները հյուպատոսարանի մուտքի դիմաց մանրադրամներ շպրտեցին, այնուհետև այրեցին Հունգարիայի դրոշն ու սկսեցին վանկարկել «Ամոթ», «Մահ ոսոխին», «Հունգարիան ծախված երկիր է» նվաստացուցիչ արտահայտոթյունները, որից հետո բոլորը միասին սկսեցին երգել հայրենասիրական երգեր:
“Բոլորս առնում ենք պոռնիկներին, կոպեկներ ենք շպրտում նրանց ուղղությամբ, և այրում նրանց դրոշը, սրանք դրան են արժանի”,- միաբերան հայտարարեցին երիտասարդ ակտիվիստներն ու այրելուց զատ նաև ուղղակիորեն թքեցին այդ երկրի դրոշի վրա:
Մինչ այդ նրանք իրենց բողոքն արտահայտեցին նաև ԱԳՆ շենքի առաջ` կարդալով մի նամակ, որով իրենց դժգոհությունն էին արտահայտում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և մեր արտաքին գործերի նախարարության անգործության ու ոչ հետևողական լինելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին կացնի 16 հարված է հասցրել և սպանել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իր հետ Հունգարիայում անգլերեն լեզվի կատարելագործման կուրսերին մասնակցող հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին: Բուդապեշտի քաղաքային դատարանը այս գործով դատավճիռը կայացրել է 2006թ. ապրիլի 13-ին: Սաֆարովը դատապարտվել է ցմահ բանտարկությա`, առանց առաջին 30 տարիներին համաներման իրավունքի: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ Գունգարիայի իշխանությունները Սաֆարովին հանձնել են սեփական պետությանը, և, Ադրբեջանին հանձնելուց հետո այդ երկրի նախագահ Իլհամ ալիևն անմիջապես ներում է շնորհել նրան, և այսօր նաև մայոր կոչում հանձնել իրեմնց երկրում հերոսացած վայրագ մարդասպանին:
Գունգարիայի այս քայլի կապակցությամբ, որպես բողոքի հերթական դրսևորում, ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը կոչ է անում ՀՀ կառավարությանը անվանափոխել Երևանում գտնվող Բուդապեշտ անվանումը կրող փողոցը, կապված Հունգարիայի ոչ բարեկամական քաղաքականության հետ, և անվանել այն սպա Գուրգեն Մարգարյանի անվամբ:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
