Լևոն Արոնյանը հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 1, 2012 20:07
Ստամբուլում շարունակվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում է հաղթողի հիմնական հավակնորդներից մեկի`Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ներկայիս չեմպիոն Ուկրաինայի հավաքականի հետ:
Առաջին խաղատախտակի առջև հանդս եկող Լևոն Արոնյանը 42-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել մրցակից թիմի առաջատարին` Վասիլի Իվանչուկին:
Մյուս երեք պարտիաները շարունակվում են:
Դիտվել է 1499 անգամ:





Facebook
Tweet This