Ավատար. ամերիկյան քաղաքական կուրսը արտացոլվում է հոլիվուդյան ֆիլմում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 22, 2010 10:49

2154 թվական: Ալֆա Կենտավրայի արբանյակ Պանդորա: «Տան ծառը», որտեղ բնակվում է այլմոլորակայինների նավի ռասան և գտնվում են անոբտանիումի մեծ կուտակումներ……

Եթե նշված բառերից ձեզ գրեթե ոչ մեկը հայտնի չէ. ապա դա դեռ չի նշանակում, որ գլուխ չեք հանի այս պատմությունից կամ, որ այն չափազանց «նոր» է ձեր` դեռևս գրքերի և «Զիտա Գիտայի» հիշողությունները պահած ուղեղի համար:… Ահա և ողջ պատմությունը` բաղկացուցիչ մասերի բաժանված, որի վրա ի դեպ Ջեյմս Քեմերոնը աշխատում էր դեռևս 1994թվից: Եթե սիրային մասերը հանենք, կստացվի մոտավորապես հետեւյալը…

Պանդորա և հակատեռորիզմ

Նավիները հանգիստ ապրում էին իրենց ներդաշնակ աշխարհում, մինչ Փարքեր Սելֆրիջի (շահամոլ ամերիկյան գործարար) ներխուժումն այնտեղ: Վերջինիս հետաքրքրության առարկան էր անոբտանիում հանքաքարը (ֆանտաստիկ գրականության տերմիններից է), որը մեծ կուտակումներով գտնվում է հենց այնտեղ, ուր բնակվում է այդ հումանոիդների ամենամեծ կոմուննան եւ ուներ մեծ արժեք գնդում…

…Եթե սկզբում Փարքերը որոնում էր նրանց հետ կապ հաստատելու եւ տեղաշարժ անելու համար խաղաղ ճանապարհներ, հետո մի քիչ ավելի ագրեսիվացավ, ապա նավիների ինքնապաշտպանական գրոհից հետո, ապագա պատերազմը արդարացնում էր այսպես`«Տեռորին տեռորով կպատասխանենք» (հրամանատար Մայլզ Քուորիջի ոգևորիչ խոսքն էր): Դե, զինվորներն էլ ուրախանալով, որ պայքարում են տեռորիստների դեմ, այնքան են ոգևորվում, որ ավերում են նավիների բնակավայրը: Այսպիսով կարելի է ասել` նա էլ էր պահպանում կապն անցյալի հետ իր նախնու պես բուշյան «հակատեռորիստանավթասիրական» քաղաքականություն վարելով: (Եթե Բուշի նախագահության օրոք նկարհանվում էին էքսպանսիվ ֆիլմեր, ինչպիսին էր «Ալեքսանդրը», կամ ամերիկան խորհրդանշող հույների հակառակորդը տհաճորեն բացասական էր` ինչպես «300 սպարտացիներում», ապա օբամայական իշխանության «կինոմատոգրաֆը» «Ավատարով» ազդարարում է Ամերիկայի ուժային էքսպանսիայի քննադատության ժամանակը): Բայց ի տարբերություն իրականության, ֆիլմը սովորաբար ունենում է ավարտ, իսկ ամերիկյանը` երջանիկ ավարտ: Քեմերոնը ստեղծում է գլխավոր հերոսի մի կերպար` պատերազմի ժամանակ ոտքերից հաշմանդամ դարձած Ջեյք Սալլիին, որին գիտականձեռքբերումով վերամարմնավորում են նավիի կապույտ մարմնի մեջ ու ուղարկում նավիների մեջ որպես գործակալ: Ամբողջ ֆիլմի ընթացքում նա կամուկացի մեջ է, մեկ գիտնականների հետ է, մեկ զինվորների, մեկ նավիների, բայց վերջում հասկանալով, որ թեև դաժան ճակատագիրն իրեն ստեղծել է մարդու ամերիկացի տեսակ, այնուամենյանիվ անցնում է «բարու`» նավիների կողմը, որոնց բնության հետ կապվածությունը (հենց ֆիզիկապես, մազի հյուսքը մտցնում են որևէ կենդանու ականջն ու իշխում նրան) գրավում է նրան, համախմբելով նրանց տարբեր կլաններում, օգնում, որ հաղթեն ամերիկացիների դեմ պատերազմում:

Առաջին հայացքից թվում է, թե ֆիլմն ամերիկյան քաղաքականության դեմ է, որը չի միանում բնապահպանական պայմանագրերին, նավթի համար ոչնչացնում է Իրաքը և այլն: Սակայն, իրականում սա թաքնված պրոամերիկյան է, ի տարբերություն բացահայտի` Աֆղանստանում ու Վիետնամում հերոսություն անող ազնիվ Ռեմբոյի: Իրականում ոչ թե նավիներն են հաղթում ամերիկացիներին, այլ նրանց վերամարմնավորված ամերիկացի առաջնորդը, առանց որի նավիները կվերանային: Գաղութատիրության երեք էտապն էլ կա ֆիլմում` բանակցել բնիկների հետ, պատերազմով փորձել բնաջնջել, որոնք ֆիլմը մերժում է և երրորդը` դառնալ իրենցից մեկը ու իրենց ներսից նրանց դարձնել ամերիկացի(միավորվել, ամերիկյան տիպի պայքարի ոգի ու հաղթանակի հանդեպ հավատ ստանալ, իսկ մնացած ամերիկանացումը արդեն հետագայում ձևով բազմամշակութային բովանդակությամբ լիբերալ գաղափարախոսության շրջանակներում):

Եթե հանես «թույն» գրաֆիկան, հերոսների անուններն ու գործողության վայրը, կերևա, թե ինչ է իրականում արել Քեմերոնը 14 տարի. ուսումնասիրել է ամերիկայի պատմությունը` սկսած կոնկիստադորների «ընկերական» այցից, օգտագործել հնդկացիների և ձեռքի տակ պատահած լեգենդներ, մնացած ժամանակն էլ տրամադրել է անունները, տեղերը փոխելուն, լեզու հորինելուն: Սակայն հանդիսատեսը չի իմանում, նրանից թաքցված է կապը անցյալի հետ:

Մինչ Մոսկվա կինոթատրոնի մի դահլիճում «կապույտ» հումանոիդները` Քեմերոնի գլխավորությամբ նկարահանման նոր տեխնոլոգիաներիտպավորչությամբ մեզնից 150 տարի անց ապագայում պայքարում են «ամերիկացիների» դեմ` հանուն մարդկության` քողարկելով ֆիլմի նյութի աղբյուրները` անցյալն ու առասպելներից ստացած նյութը, մյուս դահլիճում հայերը հակառակն են արել. ցուցադրվում է էլի բարձր տեխնոլոգիաներով նկարահանված «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը, ուր հանդիսատեսին տանում են անցյալ ու պրոպագանդվում է կապը անցյալի հետ:

Ծանոթություն «Ավատարի» հետ

Նավիները Պանդորայի բնակիչներն են, մարդուն 3-4 անգամ գերազանցում են ուժով և բոյով, ունեն հաճելի կապույտ երանգ (մոտավորապես «Իքս-մարդիկ» ֆիլմի Միսսթիքի պես` դեր. Ռ. Ռոմին Ստամոս): Ուժեղ հավատով են լցված բնության ուժերի հանդեպ, հատկապես իրենց Սուրբ ծառ Էյվայի, որն էլ պահպանում է իրենց կապն անցյալի հետ` այնտեղ կարելի է լսել նախնիների ձայները: Նրանց ավելի շուտ կարելի է ոչնչացնել այդ ծառը վնասելով (ինչպես և հետագայում փորձում են անել ամերիկյան զինվորները), քան ֆիզիկապես սպանելով: Այդպես էլ մայաներն ու ինկերը դիմադրություն ցույց չտվեցին եկվորներին, ոչ թե ուժի պակասի պատճառով, այլ որովհետև անցյալն ու ներկան խորհրդանշող աստղերն իրար էին մոտեցել, այդպիսով խզվել էր նրանց կապը, բնական հաջորդականությունը:

Ավատարը մարդու և նավիների գենետիկական լաբորատոր միաձուլումից ստեղծված արարած է: Գիտնականների մի խումբ զբաղվում է նրանց ստեղծմամբ. յուրաքանչյուր նավին նման է իր ստեղծողին և ղեկավարվում է վերջինիս կողմից:

Ջեյք Սալլին կամ էլ իր սիրեցյալ նավիի պես ասած Ժեյքը ամերիկյան զինվոր է, ում ուղարկել են Պանդորա` իր զույգ եղբոր փոխարեն (ով գիտնական էր), որպեսզի ղեկավարի նրա ավատարը: Նրան հաջողվում է արժանանալ նավիների վստահությանը և դառնալ նրանց ներկայացուցիչ ցեղի ղեկավարի դստեր` Նեյտիրիի և Սուրբ Ծառ Էյվայի օգնությամբ: Նեյտիրիի համոզմամբ նա ունի մաքուր սիրտ և նույնքան մաքուր ուղեղ: Նավիների համայնքից ստացված ինֆորմացիան տալիս էր և գիտնականներին, ովքեր դեմ էին Պանդորայի բռնի գրավմանը և զինվորական ջոկատի հրամանատարին (ստերեոտիպային զինվոր, փչած մկաններով և բացասական կերպարին բնորոշ սպիով): Դե, ինչպես սպասվում էր, Ջեյքը սիրահարվում է Նեյտիրիին և զղջալով արածների համար, փորձում ուղղել իրադրությունը…

Դիտվել է 15286 անգամ:
Print Friendly

Leave a Reply