Կրկին բողոքի ակցիա` ընդդեմ Հունգարիայի իշխանությունների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2012 16:08

Այսօր առավոտյան մի շարք երիտասարդներ Երևանի Զաքյան փողոցում գտնվող Հունգարիայի Հյուպատոսարանի դիմաց կրկին հավաքվել և իրենց բողոքն էին արտահայտում ընդդեմ Հունգարիայի իշխանությունների այն քայլի, որ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի ոճրագործին էքստրադիցիայի ենենթարկել` նրան հանձնելով Ադրբեջանական հանրապետությանը:
Լևոն Հովհաննսիյանը հյուպատոսարանի դռան վրա փակցրեց “Տարածքը տրվում է վարձով” և “Венгриа-ты кто такой, давай до свидания” գրություններով պաստառներ:
“Շատ վրդովված եմ այս դեպքի կապակցությամբ, և հաջորդ իմ բողոքն ուզում եմ հենց արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց արտահայտել, քանի որ կարծում եմ, որ մենք շատ մեծ դիվանագիտական պարտություն ենք կրել: Իսկ պարտության հիմն այն էր, որ մենք ուշադիր չենք հետևել այս հարցին, քանի որ ամսի 20-ին արդեն իսկ Հունգարիայի հայ համայնքի կողմից տեղեկություն էր ստացվել, որ նման բան է պատրասվում տեղի ունենալ, իսկ մենք լուրջ քայլեր չձեռնարկեցինք: Ամեն դեպքում կարելի էր հենց այնտեղ բողոքի ակցիա կազմակերպել: Այստեղ ևս, ինչպես երևում է, լավ կազմակերպված չէ, մեր պետության աջակցությունը այդքան էլ լավ չի երևում, միայն երեկ Կարեն Ավագյանը իր երիտասարդների հետ եկավ և լոլիկներով խփեցին հյուպատոսարանի պատուհաններին”,-ասաց Լևոնը:
Հավաքվածները այլ մակագրություններով պաստառներ ևս փակցրեցին հյուպատոսարանի դռանը և ի նշան եվրոպական այդ պետության ծախվածության` բոլորով միասին մանրադրամներ նետեցին դռան առաջ, որից հետո հավաքված մետաղադրամների վրա այրեցին Հունգարիա պետական դրոշն ու արդեն իսկ աղբի վերածված այդ զանգվածը հավաքեցին լցրին արկղի մեջ, որպեսզի ուղարկեն Հունգարիայի դեսպանատուն:
Վահե Մակարյան

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply