Հայկ Մակուչյանը պատմում է իր ընկեր Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 1, 2012 15:54
Գուրգեն Մարգարյանի հետ միասին էինք սովորում Հունգարիայում: Նրա սենյակը գտնվում էր միջանցքի մի ծայրում, իմը` մյուս ծայրում: Քանի որ Գուրգենի դուռը բաց է եղել, իսկ Գուրգենը սովորաբար իր դուռը չէր կողպում, Սաֆարովը գիտեր այդ մասին և հեշտությամբ մտել է և սպանդը կատարել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ցավով պատմեց 2004 թվականին ադրբեջանցի մարդասպանի կողմից քնած ժամանակ կացնահարված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերը` Հայկ Մակուչյանը, ով ևս մարդասպանի համար թիրախ է հանդիսացել և հրաշքով է փրկվել:
“Գուրգենի հետ ապրում էր մի հունգարացի, և այդ պահին նա անմիջապես վազել է դիմելու ոստիկանություն: Այդ ընթացքում նա հանգիստ փորձել է ինձ ման գալ, քանի որ տեղս հստակ չի իմացել: Ի վերջո գտել է սենյակս, և ես աթնացել եմ առավոտյան ժամը 5-ի կողմերը դռան հարվածներից և աղմուկից, երբ նա ասում էր ռուսերենով գոռգոռում էր, թե բոլոր հայերին սպանելու եմ: Ես փորձեցի դուռը բացել, սակայն ինձ հետ բնակվող լիտվացին ասաց, որ սպասեմ, կարող է զինված լինի: Նա իր մոտ բջջային հեռախոս ուներ, զանգեց իր դրսում գտնվող ընկերներին, որ ճշտի զինված է, թե ոչ, նոր բացենք դուռը: Եվ, այդ ընթացքում, ոստիկանությունն արդեն եկել և վնասազերծել էր նրան”,-պատմում է Հայկն ու հիշում, որ դուռը բացելուց հետո ինքը հասկացել է, թե ինչպես է Սաֆարովը փորձել արյունոտ կացնով հարվածելով դռանը` կոտրել այն և բացել, քանի որ դռան վրա հարվածների ու արյան հետքեր է նկատել:
Մակուչյանը նկատում է, որ իր հանդեպ մահափորձը չի իրականացել բացառապես Սաֆարովից անկախ պատճառներով, թե չէ նա միանգամայն սպանելու մտադրությամբ է փնտրել իրեն, պարզապես չի ստացվել, քանի որ ոստիկանությունն ավելի շուտ է հասել:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
