Չի բացառվում, որ սեպտեմբերի 5-ին հրավիրվի ԱԺ արտահերթ նիստ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 1, 2012 15:47
«Pastinfo.am»-ի տեղեկություններով, չի բացառվում, որ սեպտեմբերի 5-ին հրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ.-ին ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Ադրբեջան տեղափոխելու և Հեյդար Ալիևի կողմից նրան ներում շնորհելու հետ կապված հարցը քննարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կայացած ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս Հայաստանի կողմից այս փաստի կապակցությամբ ձեռնարկվելիք քայլերի, մասնավորապես, նշել էր, թե «ճիշտ կլինի, որ ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի և այս հարցը քննարկի»: Նույն օրը Հայաստանը պաշտոնապես կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
