Բաքուն պատասխանել է Ռամիլ Սաֆարովի հետ կապված ԱՄՆ Պետդեպի հայտարարություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2012 14:43

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի և ազգային անվտանգության ծառայության` Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը դատապարտող հայտարարություններին:

ԱՄՆ պետդեպարտամենտըը բացատրություն էր պահանջել Ադրբեջանից և Հունգարիայից` հայ սպա Գուրգեն Մարգարյանի արտահանձնման, ապա ներում շնորհելու փաստի առնչությամբ:

«Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը հետևել են դատապարտյալների արտահանձնման Եվրոպական կոնվենցիայի դրույթներին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը:

Նա նշել է, որ երկու երկրները լիարժեքորեն հետևել են ն Կոնվենցիայի դրույթներին:

«Ադրբեջանական կողմը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ իրավական տեղեկատվությունը: Դրանց հիման վրա հունգարական կողմը տվել է իր համաձայնությունը»,-ասել է Ալեսկերովը:

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստին՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ հունգարական դատարանը, սահմանափակել է միայն նրա պայմանական ազատ արձակումը` 30 տարիների ընթացքում: Այդ սահմանաակումը, սակայն, չի տարածվել համաներման կամ ներման վրա:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով`Ռամիլ Սաֆարովին ներում է շնորհվել համապատասպան Ադրբեջանի օրենսդրության:

Նրա հավաստմամբ` համաձայն Ադրբեջանի սահմանադրության` ներում շնորհելու իրավունք ունի միայն հանրապետության նախագահը:

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply