Մեծն Կոմիտասին նվիրված լայնածավալ միջոցառումներ՝ ԳԴՀ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 1, 2012 13:49

Ս. թ. սեպտեմբերի 5-7-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և Հումբոլդտի համալսարանի հետ համատեղ իրականացվող Մեծն Կոմիտասին նվիրված լայնածավալ միջոցառումներին:
Սեպտեմբերի 5-ին Բեռլինի Հումբոլդի համալասարանում կբացվի Կոմիտասին նվիրված հուշատախտակ:
Մեծն Կոմիտասին նվիրված միջոցառումներին կմասնակցեն «Գեղարդ» երգչախումբը (գեղ. ղեկ. Մ. Նավոյան), Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը և դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply