Հայ մշակույթի օրեր` Բուլղարիայում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | September 1, 2012 13:45
Ս. թ. սեպտեմբերի 1-5-ը Բուլղարիայում կանցկացվեն Հայ մշակույթի օրեր, որի պաշտոնական բացման արարողությանը կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Մշակույթի օրերի շրջանակում Սոֆիայի ազգային օպերային թատրոնում և Պլովդիվ քաղաքում համերգային համատեղ ծրագրերով հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժող. գործիքների (գեղ. ղեկ. Ռ. Ալթունյան) և «Բարեկամություն» պարարվեստի պետական (գեղ. ղեկ. Ն. Մեհրաբյան) համույթները: Սոֆիայի Սբ. Կիրիլի և Մեֆոդիի անվան ազգային գրադարանում կբացվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես, տեղի կունենա «Մարկո Կրալ» էպոսի հայերեն և Լ. Շանթի «Կայսրը» պատմական դրամայի բուլղարերեն հրատարակությունների շնորհանդեսները: Կանցկացվեն հայկական կինոյի օրեր:






Facebook
Tweet This
Email This Post
