Հունգարիայի քայլն անհամատեղելի է Եվրամիության դավանած արժեքներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 1, 2012 13:32
«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը դատապարտում է ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, ապա և` վերջինի կողմից նրա ազատ արձակման փաստը: Այս մասին նշվում է միության սեպտեմբերի 1-ի հայտարարության մեջ: «Հունգարական իշխանությունների` ադրբեջանական ֆինանսական ներդրումների դիմաց մարդասպանին, ըստ էության, գիտակցաբար ազատ արձակելու այս քայլը մենք գնահատում ենք որպես անբարոյականության ծայրաստիճան դրսևորում և համարում անհամատեղելի Եվրամիության դավանած արժեքներին»:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
