Այսօր Բեսլանում հիշատակի օր է

Օրվա լուր | | September 1, 2012 13:21

Բեսլանում սգո միջոցառումներ են ահաբեկչության զոհերի հիշատակի առիթով, որը տեղի է ունեցել 8 տարի առաջ:

Մարդիկ ծաղիկներով են եկել դպրոցի մարզադահլիճ, որտեղ ահաբեկիչները 3 օր շարունակ հարյուրավոր երեխաների ու մեծահասակների  պատանդ էին պահել:

Սգո արարողությունը տեղի ունեցավ առավոտյան 09:15-ին: Հենց այդ պահին էր, որ դպրոցի տարածք ներխուժեցին զինյալները:

Մարդիկ մոմեր են վառում, խաղալիքներ ու ջուր բերում, որի պակասը պատանդ վերցված երեխաները շատ ունեին: Առաջինը դպրոց են եկել ահաբեկչությունը վերապրած աշակերտները:

Այս տարի ահաբեկչության տեղում հուշահամալիր է կառուցվել: Բեսլանում զոերին կհիշատակեն 3 օր: Վերջին օրն աշակերտները 334 սպիտակ փուչիկ բաց կթողնեն, հենց այդքան մարդ զոհվեց այն ժամանակ, իսկ հետո,  թակոցի ներքո կընթերցեն զոհերի անունները:

“Բեսլանի ձայն” հասարակական կոմիտեն իր բողոքի վերնայմանն է սպասում Ստրասբուրգի դատարանում: Ահաբեկչությունից տուժածները մեղադրում են ռուսական իշխանություններին, որ նրանք կատարվածի օբյեկտիվ հետաքննություն չեն կատարել:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply