Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր զավակներին ուղեկցել է դպրոց

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2012 13:26

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, կնոջ և երեխաների հետ այցելել է Երևանի թիվ 177 դպրոց: Սեպտեմբերմեկյան հանդիսավոր տողանի շարված աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին ուղղված իր ողջույնի խոսքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավոր է բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ ուսման մեջ. << Սեպտեմբերի 1-ին մեր երեխաներին դպրոց ուղեկցելը, իմ կարծիքով, ոչ միայն լավ ավանդույթ է, այլ նաև հրաշալի առիթ թեկուզ կարճ ժամանակով դպրոցական տարիները վերհիշելու համար: Իսկ այն, որ մեզ համար դպրոցը եղել է հարազատ տան նման, վստահ եմ, համաձայն եք բոլորդ: Ու հենց այս զգացումն է, որ առաջին հերթին կուզեի մենք` ծնողներս, փոխանցեինք մեր երեխաներին, ինչը, հաստա՛տ, շատ մեծ նշանակություն կունենա ուսման հանդեպ նրանց վերաբերմունքի հարցում: Լավ կրթություն և հայեցի դաստիարակություն ստացած սերունդն է ապահովելու մեր երկրի ապագան։ Մեր վաղվա օրը հենց այս երեխաների ձեռքերով է կերտվելու և նրանք են շենացնելու մեր երկիրն ու մեր սիրելի մայրաքաղաքը։ Հենց այս վստահությամբ էլ եկեք շնորհավորենք բոլորիս գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ ու բարի երթ և ուսման մեջ նորանոր հաջողություններ մաղթենք մեր երեխաներին։>>,-նշել է քաղաքապետը:
Այնուհետ Տարոն Մարգարյանը շրջել է դպրոցի բոլոր առաջին դասարաններով, զրուցել փոքրիկների հետ: Երեխաները քաղաքապետին խոստացել են լավ սովորել և դառնալ Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև դպրոցի այլ դասասենյակներով, ծանոթացել շենքային պայմաններին և մեկ անգամ ևս վստահեցրել ծնողներին ու ուսուցիչներին, որ ուսումնական հաստատությունների նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը լինելու է շարունակական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply