Վանաձորի մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործող քաղաքապետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2012 13:14

Վանաձորը, ինչպես և Հայաստանի շատ այլ քաղաքներ, ունի բազմաթիվ խնդիրներ, սակայն դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես քայլ առ քայլ մեր քաղաքը գնում է այդ խնդիրների լուծման ուղղությամբ:

Վերջին տարիների ընթացքում մենք տեսնում ենք մեր քաղաքում ընթացող դրական փոփոխությունները, ինչպես նաև հավատում ենք, որ դրանք շարունակական կլինեն, հանուն Վանաձորի հետագա զարգացման:

Ելնելով վերոնշյալից, առաջիկա քաղաքապետի ընտրություններին հայտնում ենք մեր աջակցությունը Վանաձորի ներկա քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Վստահ ենք, որ Սամվել Դարբինյանն իր հնարավորությունների շրջանակներում անում է ամեն ինչ, և հետագայում էլ կանի, Վանաձորը բարեկեցիկ և ապրելու համար էլ ավելի հարմար քաղաք դարձնելու համար:

 

  1. «Լոռու երիտասարդ  սերունդ» ՀԿ – Տիգրան Բադոյան
  2. «Անվտանգ մանկություն» ՀԿ – Անահիտ Մխիթարյան
  3. «Լոռու մարզի համատիրությունների կենտրոն» ՀԿ – Բերո Առաքելյան
  4. «Ինֆորմացիոն կենտրոն» ՀԿ – Նունե Խուբլարյան
  5. «Մանկական կենտրոն» ՀԿ – Թամարա Գրիգորյան
  6. «Ֆ.Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
  7. «Մանկավարժ» ՀԿ – Անահիտ Փոլադյան
  8. «Խուլերի կրթամշակույթ կենտրոն» ՀԿ – Գագիկ Սերոբյան
  9. «Միհր» ՀԿ – Արմաիդա Աբովյան
  10. «Բրաբիոն» Մշակույթային կենտրոն
  11. «Մսուր» ՀԿ – Արմենուհի Այվազյան
  12. «Ընտանիք և երեխաներ» ՀԿ – Ասյա Հակոբյան
  13. «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ – Հրանտ Այվազյան
  14. «Հույս և օգնություն» ՀԿ – Հայարփի Էդիլյան
  15. «Զանգակատուն» ՀԿ – Իրինա Չախոյան
  16. «Լուսաստղ» ՀԿ – Անի Գաբրիելյան
  17. «Ցեղակրոն Ուխտեր» ՀԿ
  18. «Հերոսների Պանթեոն» Բարեգործական Հիմնադրամ
  19. «Լոռու ուսանողական միավորում» ՀԿ – Վահե Դոխոյան

 

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply