Կրակոցներ Դրոյի փողոցում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 1, 2012 13:15


Օգոստոսի 31-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով «Միաքայելյան» հիվանդանոց է տեղափոխվել 1989 թ. ծնված Վոլոդյա Հ.-ն:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Դրոյի փողոցի 4 հասցեի մոտ կրակոցներ է արձակել Վոլոդյա Հ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով 3 գնդակ դիպել է նրան:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 8 պարկուճ:
Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply