Վրաստանցի աշակերտուհին կապկպված հատել է Դարդանելի նեղուցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2012 12:56

Կապկպված ոտքերով ու ձեռքերով աղջիկը լողալով անցել է Դարդանելի նեղուցը:17-ամյա Անի Լոմինաձեն հաղթահարել է 5,5 կմ տարածությունը 50 րոպեում, ոչ թե 90-ում, ինչպես պլանավորվել էր: Նա  մեկնարկել է Էջիբաթի շրջանում ու լողալով հասել Չաննակալե:

Լոմինաձեն կիրառել է հին վրացական` “կոլխուրի”  մարտական լողաձևը, որը ենթադրում է ջրում առաջխաղացում կոնքի ու ոտքերի միջոցով, ընդ որում լողորդի ձեռքերն ու ոտքերը կապված են: Լողորդուհին  հաղթանակը նվիրել է իր մարզիչ Հենրի Կուպրաշվիլուն` վերջինիս  նույնատիպ հաղթանակի 10-ամյա հոբելյանի առիթով. մարզիչը նույնպես հատել էր Դարդանելը թևերն ու թտքերը կապկպած` 12 կմ հատելով 3 ժամ 15 րոպեում:

 

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply