Նախագահ Օբաման խորապես մտահոգված է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | September 1, 2012 12:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիասթափված է Ալիևի որոշումից և բացատրություններ է պահանջում Հունգարիայից: Այդ մասին քիչ առաջ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիտորը:
Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Նախագահ Օբաման խորապես մտահոգված է այսօրվա հայտարարության առնչությամբ, որի համաձայն Ադրբեջանի նախագահը Հունգարիայից վերադարձից հետո ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին: Մենք ադրբեջանական իշխանություններին ենք փոխանցում մեր վրդովմունքը՝ կապված Սաֆարովին ներում շնորհելու հետ: Այս իրողությունը հակասում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և հաշտեցմանը նպաստելու ուղղությամբ գործադրվող ջանքերին: Միացյալ Նահանգները նաև բացատրություններ է պահանջում Հունգարիայից՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու իր որոշման առնչությամբ»:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply