Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2012 12:23

 

Սիրելի՛  դպրոցականներ, մանկավարժներ, հարգելի՛  ծնողներ, շա՛տ սիրելի փոքրիկներ, որ առաջին անգամ մտնում եք դպրոց, ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի   և դպրության  օրվա  առթիվ և  մաղթում     հաջողություն։

Դպրության  հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար սեպտեմբերի 1-ը իսկական տոն է։

Ցանկանում եմ այդ գիտակցությամբ կրթական հաստատություններ շտապող երիտասարդները, պատանիներն ու աղջիկները կրթության հանդեպ իրենց  պատասխանատվությամբ, ազգային արժանապատվության զգացումով  և  բարձր ինտելեկտով   իսկական տոն դարձնեն հայրենի քաղաքի, Հայաստան աշխարհի գալիք ամեն օրը։

Ես՝ որպես Երևանի քաղաքապետ,  արժևորում   եմ  երևանցի դպրոցականի  կերպարը, որն  ամբողջական կարող է  դառնալ և օրինակի ուժ ունենալ Երևանի հանդեպ ունեցած սիրով և նվիրումով։

Կրկին շնորհավորում եմ  բոլորիդ  Գիտության և  դպրության օրվա  կապակցությամբ,  ցանկանում նորանոր հաջողություններ ձեր ուսումնառության մեջ, աշխատանքում  և  անձնական կյանքում։

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ՝                                     ՏԱՐՈՆ  ՄԱՐԳԱՐՅԱՆ

                                                                                                 01.09.2012թ. 

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply